Բրյուսելում սպասվում է Փաշինյան-Ալիև հանդիպում

Բրյուսելում սպասվում է Փաշինյան-Ալիև հանդիպում

ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում, իսկ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի։

Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած ՀՀ-Ադրբեջան բանակցություններում արձանագրված արդյունքը շոշափելի չէ, բայց կա որոշակի առաջընթաց։ Առաջիկայում Բրյուսելում սպասվում է իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ՝ ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ։

Ցավոք ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման, հույս ունեմ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը, բոլոր հարցերը պետք է լուծենք դիվանագիտական ճանապարհով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում