Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվել հեռանալ Ռուսաստանից
06/07/2023 13:55

Նմանատիպ
Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը կոչ է արել Բրիտանիայի հպատակներին լքել Ռուսաստանը՝ այնտեղ ստեղծված իրավիճակի անկանխատեսելիության պատճառով։
Դեսպան Դեբորա Բրոներտի ուղերձը հրապարակվել է Twitter-ում և Telegram-ում։
«Մենք ապրում ենք դժվարին և սթրեսային ժամանակաշրջանում, և վերջին մի քանի շաբաթների իրադարձությունները մտահոգիչ են եղել մեզ՝ Ռուսաստանում գտնվողներիս համար»,- ասվում է ուղերձում։ «Ուկրաինական տարածք ներխուժումը սարսափելի վնասներ է հասցնում Ուկրաինային, բայց դա նաև վնաս է պատճառում Ռուսաստանին և ամբողջ աշխարհին։ Ինչպես տեսանք, ներխուժումը նշանակում է, որ իրավիճակն այստեղ՝ Ռուսաստանում, անկանխատեսելի է»,- հայտարարել է դիվանագետը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում