Մոսկվան Պրիգոժինին հետևելու ոչ հնարավորություն ունի, ոչ էլ ցանկություն․ Պեսկով
06/07/2023 17:45
Նմանատիպ
Կրեմլում չեն հետևում Վագներ մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր-ղեկավար Եվգենի Պրիգոժինի տեղաշարժին, դրա համար ո՛չ հնարավորություն կա, ո՛չ ցանկություն:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամաուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ոչ, մենք չենք հետևում նրա տեղաշարժերին, մենք դրա ո՛չ հնարավորությունն ունենք, ո՛չ էլ ցանկությունը»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը վերահսկում է Պրիգոժինի տեղաշարժերը՝ հաշվի առնելով վերջին հաղորդագրությունները, որ նա Ռուսաստանում է։
Հիշեցնենք, որ այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ Պրիգոժինը Ռուսաստանում է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում