Պուտինն ու Պրիգոժինը հանդիպել են․ Պեսկով
Նմանատիպ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական ապստամբության փորձից հինգ օր անց Կրեմլում հանդիպել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավարության հետ։
Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իսկապես, նախագահը նման հանդիպում է ունեցել։ Նա հրավիրել է 35 հոգու՝ ջոկատների բոլոր հրամանատարներին և ընկերության ղեկավարությանը, այդ թվում՝ անձամբ Պրիգոժինին։ Այս հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում հունիսի 29-ին։ Այն տևել է գրեթե երեք ժամ»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Պեսկովի խոսքով՝ Պուտինը հանդիպման ընթացքում «գնահատել է «Վագներ»-ի գործողությունները ռազմաճակատում, ինչպես նաև իր գնահատականն է տվել հունիսի 24-ի իրադարձություններին, լսել է հրամանատարների բացատրությունները և առաջարկել նրանց աշխատանքի հետագա տարբերակներ։
«Նրանք ընդգծել են, որ իրենք պետության ղեկավարի և գերագույն գլխավոր հրամանատարի հավատարիմ կողմնակիցներն ու զինվորներն են»,- հավելել է Կրեմլի խոսնակը։
Նա այլ մանրամասներ չի ներկայացրել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում