Զելենսկին հրաժարվել է մեկնաբանել ՆԱՏՕ-ի որոշումը
12/07/2023 14:16

Նմանատիպ
Վիլնյուս ժամանած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի որոշումները։
Այս մասին գրում է գերմանական Deutsche Welle-ն՝ մեկնաբանելով, որ սա առավելագույնն էր, ինչը Զելենսկին կարող էր անել իր հիասթափությունը դրսևորելու համար։
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 11-ին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքը որոշում է ընդունել Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ։ Համաձայն դրա՝ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ պատերազմի ավարտից հետո միայն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում