Ռուսաստանը հասցրել է պատասխան հարված․ վրեժ Ղրիմի կամրջի համար

Նմանատիպ
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայում ահաբեկչական հարձակումների նախապատրաստման վայրերին պատասխան հարված հասցնելու մասին։
ՌԴ Զինված ուժերը հարվածներ են հասցրել Ռուսաստանի դեմ անէկիպաժ մոտորանավակների միջոցով ահաբեկչության պատրաստվող օբյեկտների վրա։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։ Նրանք մանրամասնել են, որ ՌԴ ԶՈւ-ն խմբակային հարված է հասցրել բարձր ճշգրտության ծովային զինատեսակներով։
Մասնավորապես, Օդեսայում հարվածել են նավաշինական գործարանին, որտեղ արտադրվում էին անէկիպաժ մոտորանավակներ, իսկ Նիկոլաևի տարածքում՝ ոչնչացվել է վառելիքի պահեստավորման օբյեկտները, որոնց ընդհանուր ծավալը կազմում է մոտ 70 հազար տոննա: Պաշտպանության գերատեսչության տվյալներով՝ ոչնչացված օբյեկտները վառելիքով են մատակարարել Ուկրաինայի Զինված ուժերի զինտեխնիկան։
«Բոլոր թիրախները, որոնք նախատեսվում էր հարվածել, խոցվել են։ Ավերված օբյեկտներում գրանցվել են հրդեհներ և պայթյուններ»,- հայտնել է նախարարությունը։
Ինչպես նշել է ՌԴ ՊՆ-ն, կատարվածը Ռուսաստանի պատասխանն էր Ղրիմի կամրջի վրա հուլիսի 17-ին տեղի ունեցած ահաբեկչության։
Հետևեք մեզ նաև Telegram-ում