Զախարովան հայտարարել է հացահատիկի գործարքի քննարկմանը վերադառնալու պայմանը

Զախարովան հայտարարել է հացահատիկի գործարքի քննարկմանը վերադառնալու պայմանը

ՄԱԿ-ը ևս երեք ամիս ունի Ռուսաստանի հետ հացահատիկի և պարարտանյութերի արտահանման վերաբերյալ հուշագրի պայմանները կատարելու համար, Sputnik-ի ռադիոհեռարձակման ժամանակ ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ՄԱԿ-ը ևս երեք ամիս ունի կոնկրետ արդյունքների հասնելու համար»,- ասել է նա։

Միայն այս դեպքում Մոսկվան կվերադառնա հացահատիկի գործարքի քննարկմանը, հավելել է Զախարովան։

Հիշեցնենք՝ սույն թվականի հուլիս 17-ին Ռուսաստանը հայտարարել էր «Հացահատիկի գործարքից» դուրս գալու մասին, քանի որ, ըստ ռուսական կողմի, հացահատիկի գործարքի վերաբերյալ Ռուսաստանին վերաբերող պայմանավորվածությունների մասը չէր կատարվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում