ԱՄՆ-ը եռապատկել է Սիրիայում իր զինվորական անձնակազմի թիվը

Նմանատիպ
ԱՄՆ-ի հրամանատարությունը հուլիսի 23-ին Իրաքից լրացուցիչ ռազմական տեխնիկա և նյութատեխնիկական միջոցներ է տեղափոխել Սիրիայում գտնվող իր ռազմակայաններ։
Այդ մասին հայտնել է սիրիական Al Watan թերթը՝ վկայակոչելով ընդդիմադիր խմբավորումների աղբյուրները։
Զրահատեխնիկայի հետ միասին Սիրիա է ուղարկվել նաև ամերիկացի զինվորականների մեծ խումբ։ Հրատարակության տվյալներով` հուլիսի 15֊ից նրանց թվակազմը 500-ից հասել է 1500-ի։
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Սիրիայում զորքերի թվակազմը կրճատվել էր մինչև 500-ի։ Այժմ ամերիկյան հրամանատարությունը կրկին մեծացնում է իր ռազմական ներկայությունը Սիրիայում՝ դա պատճառաբանելով «Իսլամական պետություն» խմբավորման ակտիվացված ահաբեկչական հրոսակախմբերի դեմ պայքարով։ Ըստ ամերիկյան 7 News հեռուստաալիքի՝ հուլիսի 16-ի հրապարակման, ԱՄՆ-ն 2500 զինվոր կուղարկի Սիրիա և Իրաք՝ ահաբեկչության դեմ պայքարի համար։ Գործողությունը պետք է տևի 9 ամիս։
Հետևեք մեզ նաև Telegram-ում