«Վագներ»-ը դադարեցրել է նոր վարձկանների հավաքագրումը․ Պրիգոժին

«Վագներ»-ը դադարեցրել է նոր վարձկանների հավաքագրումը․ Պրիգոժին

«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությունը դադարեցրել է վարձկանների հավաքագրումը և մարտիկների մեծ մասին ուղարկել արձակուրդ «ծանր աշխատանքից» հետո։

Այս մասին հայտարարել է խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինը։

«Քանի դեռ մենք կադրերի պակաս չենք զգում, չենք նախատեսում նոր համալրում իրականացնել։ Մեր մարտիկներից շատերը արձակուրդում են, քանի որ մինչ այդ շատ ծանր աշխատանքի երկար շրջան է եղել»,- ասել է Պրիգոժինը Վագներին մոտ գտնվող Gray Zone Տելեգրամյան ալիքի կողմից հրապարակված աուդիոուղերձում։

Մինչ այդ հավաքագրումը դադարեցնելու մասին հայտարարություն էր հայտնվել Wagner Orchestra-ի ալիքում։

Պրիգոժինի խոսքով՝ Ռուսաստանի մարզերում վարձկանների հավաքագրման կենտրոնների բացման ժամկետները «դեռ որոշված ​​չեն»։ Միաժամանակ նա վստահեցրել է, որ Վագները շարունակում է աշխատել Աֆրիկայում և Բելառուսի «ուսումնական կենտրոններում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում