Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին դիպուկահարներ է տեղակայել

Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին դիպուկահարներ է տեղակայել

Լեհաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ Բելառուսի հետ սահմանին դիպուկահարներ է տեղակայել։ «Թարմ օդին երեկոյան զբոսանքը օգտակար է առողջությանը։ Դիպուկահարները հետախուզության, կողմնորոշման, զենքի հետ վարման վարպետներ են։ Նրանց բնորոշ է ինքնավստահությունը և համբերերությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել է Լեհաստանի կառավարության տեղեկատվական անվտանգության վարչության ներկայացուցիչ Ստանիսլավ Ժարինը, Բելառուսի հետ սահմանին նախկինի պես վտանգավոր է և տեղի պարեկների վրա «ագրեսիվ օտարերկրացիներ» են հարձակվում։

2021 թվականի կեսերին լեհա-բելառուսական սահմանին կուտակվել էր մի քանի հազար միգրանտ, որոնք հույս ունեին ԵՄ երկրներ հասնել։ Վարշավան ուժեղացրել էր սահմանի վերահսկողությունը, զինված ուժեր էր տեղակայել և արգելել ապօրինի միգրանտների մուտքը երկիր՝ միաժամանակ այս ճգնաժամի համար մեղադրելով Մինսկին։

Բելառուսի իշխանությունները մեկ անգամ չէ, որ հերքել են նման մեղադրանքները՝ նշելով, որ Լեհաստանը փախստականների հետ կապված իրավիճակը միտումնավոր է սրում։ Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր, որ Մինսկն այլևս չի պահի անօրինական միգրանտների հոսքը դեպի Եվրամիություն, քանի որ արևմտյան պատժամիջոցների պատճառով ոչ ուժ ունեն, ոչ գումար։

Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին արդեն արգելապատնեշ է տեղադրել։ Ցանկապատի երկարությունը կազմում է 186 կմ, բարձրությունը՝ 5 մ, արժեքը՝ 1.6 զլոտի (մոտ 400 մլն դոլար)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում