Պարսից ծոցում մեկնարկել են Իրանի ռազմածովային ուժերի զորավարժությունները
Կարդացեք նաև
Իրանական Աբու-Մուսա կղզում մեկնարկել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի զորավարժությունները, որոնք միտված են պարսկական ծոցում գտնվող իրանական կղզիների պաշտպանությանը։
Զորավարժությունները մեկնարկել են չորեքշաբթի օրը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյին Սայամի, Ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտր-ադմիրալ Ալի-Ռեզի Տանգսիրի, այլ հրամանատարների և տեղի իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Զորավարժությունները ստացել են «Էսհար Դարի հալածյալը» անվանումը և ցույց են տալիս Իրանի Ռազմածովային ուժերի հեղինակությունն ու հզորությունը։
Ծովային զորավարժություններին նարգրավված են նաև օպերատիվ տարբեր զինատեսակներ, հրթիռակիր նավեր, անօդաչու թռչող սարքեր և ռադիոէլեկտրոնային պայքարի տարբեր միջոցներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում