Մակրոնն աննախադեպ մեծացնում է Ֆրանսիայի ռազմական բյուջեն

Մակրոնն աննախադեպ մեծացնում է Ֆրանսիայի ռազմական բյուջեն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է օրենք՝ 2024-2030 թվականներին Հանրապետության պաշտպանության նախարարության բյուջեն ռեկորդային՝ մինչև 413 միլիարդ եվրո ավելացնելու մասին։ Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։

«413 միլիարդ եվրոյի բյուջեն աննախադեպ ավելացում է, որով ամբողջ երկրի տարածքում բանակը վերափոխման կենթարկվի»,-նշել են Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունից։

Համեմատության համար նշենք, որ Ֆրանսիայի ռազմական բյուջեն 2019-2025 թվականների համար կազմում էր 295 միլիարդ եվրո։

Նոր բյուջեն հնարավորություն կտա կատարելագործել բանակն ու միջուկային զինանոցը, թարմացնել սարքավորումները, ապահովել կիբերտարածության անվտանգությունն ու բարելավել զինվորականների պայմանները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում