Հարևանները պատրաստվում են փակել Բելառուսի հետ սահմանները

Հարևանները պատրաստվում են փակել Բելառուսի հետ սահմանները

Վարշավան, Վիլնյուսը և Ռիգան դիտարկում են Բելառուսի հետ սահմանն ամբողջությամբ փակելու հավաքական որոշման հնարավորությունը։

Այս մասին հայտարարել է Լիտվայի ներքին գործերի նախարար Ագնե Բիլոտաիտեն։

«Տեխնիկական մակարդակում նախապատրաստվում է սահմանը փակելու գործողությունների սխեման»,- ասաց նա։

Բալթյան երկրներն ու Լեհաստանը մեկ ամսից ավելի է խոսում են Բելառուսի հետ սահմանները փակելու ծրագրերի մասին։ Վարշավան ամենաարմատականն է։ Սահմանների փակման հարցը կքննարկվի օգոստոսի 28-ին երկրների ներքին գործերի նախարարությունների ղեկավարների մակարդակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում