ՀՀ կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան

ՀՀ կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան

Ադրբեջանի կողմից օգոստոսի 16–ին գերեվարված պահեստազորայինի համար ՀՀ կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։

Այս մասին հայտնել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը՝ «Լուրեր»-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն երեկ հայտնել էր, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը, նրան հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։

Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ ձերբակալել են հայ զինծառայողի։

Ի պատասխան ադրբեջանական հայտարարության՝ ՀՀ ՊՆ-ն հրապարակել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են Ադրբեջանի ԶՈւ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում

Հետևեք մեզ նաև Telegram-ում