Ակցիայի մասնակիցները հանդիպել են ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ

Ակցիայի մասնակիցները հանդիպել են ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության երևանյան գրասենյակի մոտ շուրջ 2 ժամ բողոքի ակցիա անող բուժաշխատողներից մի քանիսը հանդիպել են ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ։

Նշենք, որ հայաստանյան բուժաշխատողները հավաքվել էին ԿԽՄԿ երևանյան գրասենյակի մոտ և պահանջում էին ապահովել իրենց մեկնումն Արցախ, ինչպես նաև րոպե առաջ տարհանել վիրավորներին։

Բժշկական համայնքի ներկայացուցիչներն իրենց պահանջները ներկայացրել են Հայաստանի ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուն, խոսել Արցախում ստեղծված իրավիճակի մասին։

Ամատունին լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենք մշտապես կոնֆիդենցիալ երկխոսությունն են վարում կողմերի հետ, որպեսզի կարողանան լուծումների հասնել` մարդասիրական հարցերն ուշադրության կենտրոնում պահելով։

Հարցին` արդյոք կարող են իրենք կազմակերպել Հայաստանից բուժաշխատողների տեղափոխումն Արցախ, Զառա Ամատունին շեշտել է` ԿԽՄԿ–ն չի կարող նման գործելաոճ որդեգրել։

«Մենք աշխատում ենք մեր մասնագետների օգնությամբ, բնականաբար համագործակցում ենք համապատասխան պատկան մարմինների հետ։ Ցանկացած որոշում կայացվում է կողմերի համաձայնությամբ, բայց մեր գործելաոճը, դրանից բացի, ենթադրում է, որ կարող ենք աշխատել միայն մեր անձնակազմի հետ»,– ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում