Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ԵԱՏՄ գործընկերների հետ

Նմանատիպ
Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության բոլոր գործընկերների հետ, հայտարարել է ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը «Իննոպրոմ. Ղազախստան» արդյունաբերական ցուցահանդեսի լիագումար նիստի ժամանակ։
«Ռուսաստանը բաց է Եվրասիական տնտեսական միության բոլոր գործընկերների հետ փոխգործակցության ընդլայնման համար․.. Տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդումն այսօր դառնում է եվրասիական տարածքում համատեղ աշխատանքի նշանակալի վեկտորներից մեկը»,- նշել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը։
Ըստ Միշուստինի՝ այսօր կարևոր է միավորել ռեսուրսներն ու իրավասությունները, որ ապահովվի արտադրական համալիրների կայունությունը արտաքին գործոնների նկատմամբ և պաշտպանվի տնտեսությունն ու քաղաքացիներին՝ աշխարհում աճող տուրբուլենտության և աճող մրցակցության պայմաններում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում