Բայրաքթարն օգնում է Էրդողանին ընդլայնել Թուրքիայի հզորությունը

Բայրաքթարն օգնում է Էրդողանին ընդլայնել Թուրքիայի հզորությունը

Ռազմական անօդաչու սարքերն օգնում են Էրդողանին ընդլայնել Թուրքիայի գլոբալ հզորությունը։ Վերջին տարիներին Բայքարը դարձել է Էրդողանի՝ անօդաչու թռչող սարքերից մինչև կործանիչներ և ռազմանավեր արտադրող ինքնաբավ պաշտպանական արդյունաբերություն ստեղծելու փորձի առանցքային մասը: Այս ամենը նպատակաուղղված է աջակցելու Թուրքիայի հաստատակամ արտաքին քաղաքականությանը՝ հակամարտությունների մեջ խրված տարածաշրջանում:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտ Սելջուկ Բայրաքթարը խոսել է ընկերության հնարավորություններն էլ ավելի ընդլայնելու և միջազգային վաճառքներն ավելացնելու ծրագրերի մասին՝ Թուրքիայի հեղինակությունը արտերկրում ամրապնդելու համար: Բայքարը սկսում է անօդաչու թռչող սարքերի լայնածավալ արտադրությունը։

Նոր անօդաչու սարքերը կմեծացնեն Թուրքիայի ազդեցությունը Միջերկրական ծովում, ասել է Baykar արտադրող ընկերության ղեկավար Սելջուկ Բայրաքթարը։ Bayraktar TB-3 և KIZILELMA անօդաչու թռչող սարքերի ներդրումը ծառայության մեջ, ընկերության ղեկավարի խոսքով, հնարավոր կդարձնի հսկողություն և հարձակումներ իրականացնել տարբեր մայրցամաքներում՝ շնորհիվ դրանց թռիչքի ժամանակի և հեռահարության մեծացման։

Սելջուկ Բայրաքթարը նշել է, որ Բայքարը շուտով կսկսի նշված երկու մոդելներից մեկի անօդաչու թռչող սարքերի լայնածավալ արտադրությունը։ Ընկերությունը նպատակ ունի ընդլայնել շուկայի իր մասնաբաժինը Աֆրիկայից մինչև Եվրոպա և Ասիա՝ իր մարտական ​​անօդաչու թռչող սարքերի շարքով: Bayraktar Kızılelma (Kızılelma թուրքերենից թարգմանաբան նշանակում է «կարմիր խնձոր», ինչը թյուրքական ազգայնականության կարևորագույն  խորհրդանիշերից է։  Այն նշանավորում է համաշխարհային տիրապետությունը։ Թյուքական ցեղերը սահմանում էին կարմիր խնձորի «տեղը» և երբ այն գրավվում էր, այն միանգամից վերածվում էր այլ, ավելի բաղձալի և ավելի բարդ նշանակետի) գրոհային անօդաչու թռչող սարքը և Bayraktar TB-3 կրիչի վրա հիմնված վերջին անօդաչու թռչող սարքը ընկերության կողմից հրապարակայնորեն ներկայացվել են 2022 և 2023 թվականներին: Ենթադրվում է, որ նման մոդելների և տիպի անօդաչու թռչող սարքեր կտեղակայվեն «Անադոլու» ունիվերսալ դեսանտային նավի վրա, որը վերջերս դարձել է Թուրքիայի ռազմածովային նավատորմի մաս։

Հետևեք մեզ նաև Telegram-ում