Եվրոպայի հայերը ԵՄ-ից պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Նմանատիպ
Ավելի քան 10 հազար մարդ Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից և Նիդեռլանդներից մասնակցել է Բրյուսելի Ռոբերտ Շումանի հրապարակում անցկացվող համաեվրոպական հանրահավաքին՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի։
«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքը սկսվել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի օրհներգերով։
Ցույցի մասնակիցների ցուցապաստառների վրա գրված էին մեղադրանքներ Եվրամիության և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հասցեին։ Նրան մեղադրել են Իլհամ Ալիևի ռեժիմը անպատիժ թողնելու մեջ։ Որոշ պաստառների վրա էլ «Ալիևը մարդասպան է» մակագրությունն էր։
ԵՄ-ի հայկական սփյուռքի ներկայացուցիչները բողոքել են Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ընդգրկելու դեմ՝ կոչ անելով ԵՄ-ին պաշտպանել տարածքը և նրա բնակչությանը՝ պատժամիջոցներ կիրառելով Բաքվի դեմ։
Բողոքի ցույցի ընթացքում կազմակերպվել է ստորագրահավաք արցախահայությանը պաշտպանելու կոչով Եվրահանձնաժողովին և ԵՄ խորհրդին ուղղված խնդրագրի համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում