Վրաստանը պատրաստ է խաղաղության հասնելու համար աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ
Նմանատիպ
Վրաստանը պատրաստ է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հասնելու համար աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Իմ կառավարության խաղաղ հարևանության նախաձեռնության օգնությամբ մենք պատրաստ ենք աշխատել մեր հարևան և բարեկամ` Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի վերջնականապես երկարատև խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում»,- ասել է Ղարիբաշվիլին` Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհ» համաժողովը բացելիս։
Ղարիբաշվիլին նշել է նաև, որ ուրախ է ողջունել համաժողովին մասնակցելու համար ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին։
Ավելի վաղ Ղարիբաշվիլին բազմիցս առաջարկել է Թբիլիսին որպես հարթակ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում