Ալիևը մերժում է Փաշինյանի խաչմերուկը. ՊոստՌեգիոն
Նմանատիպ
Երեք տարի Զանգեզուրի միջանցքից հրաժարվող Երևանը նոր ճանապարհներ է առաջարկում: Փաշինյանի խաչմերուկային ելույթը Բաքվում լսել են, և, ինչպես սպասվում էր՝ մերժում են: Բայց ամենաուշագրավն այն է, թե ինչպես են մերժում: Նախ՝ դա անում են անուղղակի՝ առայժմ ձևակերպում են անուղղակի՝ պետական քարոզչաալիքով: Ադրբեջանական որևէ հեռուստաալիքի եթերում չի կարող հնչել որևէ նախադասություն, որն ուղղորդված, թելադրված կամ հաստատված չէ Իլհամ Ալիևի աշխատասենյակում:
Ընդհանրապես բարդ էր պատկերացնել, որ Բաքվում դրական կարձագանքեն ոչ միայն խաչմերուկային, այլ Երևանից հնչած որևէ առաջարկի: Ալիևը, վայելելով Էրդողանի հովանավորությունը, բառացի և պարբերաբար է հայտարարում՝ պայմաններ թելադրողն ինքն է և Փաշինյանի որևէ առաջարկ անգամ չի քննարկվելու: Փաշինյանից ակնկալում են տեսնել միայն պարտվածի խոնարհություն:
Նիկոլ Փաշինյանի առաջարկը ներկայացնում և քննարկում են Փաշինյանի պոպուլիստ լինելու և ինքն իր վարկանիշը փրկելու կոնտեքստում, որովհետև նշում են՝ Փաշինյանն ինքն էլ, ամենայն հավանականությամբ, հասկանում է, թե որքան հիմնազուրկ է իր խաչմերուկը:
Մանրամասները՝ «Երևանի ձայնի» մեր գործընկերների տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում