Չինաստանի և Բրիտանիայի միջև կայուն հարաբերությունները ձեռնտու են երկու երկրներին

Չինաստանի և Բրիտանիայի միջև կայուն հարաբերությունները ձեռնտու են երկու երկրներին

Ե՛վ Լոնդոնը, և՛ Պեկինը շահում են բրիտանա-չինական կայուն հարաբերությունների զարգացումից։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը ։

Դիվանագետն այսպես է մեկնաբանել Դեյվիդ Քեմերոնի նշանակումը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում։

«Չինաստանը և Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներն են և աշխարհի խոշորագույն տնտեսությունները ունեցող պետություններ: Կայուն և փոխշահավետ չին-բրիտանական հարաբերությունների զարգացումը համապատասխանում է երկու ժողովուրդների հիմնարար շահերին, ինչպես նաև նպաստում է գլոբալ մարտահրավերներին և միջազգային խաղաղությանն ու կայունությանը համատեղ արձագանքմանը»,- ասել է Մաո Նինգը։

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնը նշանակվել է թագավորության արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում