Իսրայելը պայթեցրել է Գազայի խորհրդարանի շենքը

Իսրայելը պայթեցրել է Գազայի խորհրդարանի շենքը

Իսրայելցի զինվորականները պայթեցրել են Գազայի խորհրդարանի շենքը: Տեղեկությունը հայտնում է «Haaretz»–ը։

Ավելի վաղ «Times of Israel»–ը գրել էր, որ իսրայելցի զինվորականները գրավել են խորհրդարանը և խմբով լուսանկարվել ամբիոնում:

Թերթը նշել էր, որ նախկինում այդ շենքում էին անցկացվում Գազայի խորհրդարանի նիստերը, բայց վերջին տարիներին այն չէր գործում։

Հիշեցնենք՝ շարունակվում է հոկբեմբերի 7-ից սկսած իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։ Երկու կողմերն էլ ունեն երեք հազարից ավել զոհեր ու մոտ տաս հազարից ավել վիրավորներ։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում