ՀՀ-ն վավերացրել է Հռոմի ստատուտը քաղաքական դրդապատճառներով

ՀՀ-ն վավերացրել է Հռոմի ստատուտը քաղաքական դրդապատճառներով

ՀՀ իշխանությունները որոշել են վավերացնել Հռոմի ստատուտը քաղաքական դրդապատճառներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Մոսկվան առաջարկել է օգտագործել ՄՔԴ մեխանիզմները՝ առանց կանոնադրության ընդունման, սակայն Երևանն անտեսել է առաջարկը։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ Զախարովան նշել է, որ կազմակերպությանն անդամակցությունը Հայաստանի համար ապահովում է անվտանգության անհրաժեշտ մակարդակ, սակայն Հայաստանում ՀԱՊԿ-ի հարցը և ԼՂ կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը կապում են միմյանց հետ։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ Ռուսաստանն ամեն կերպ կնպաստի հայերի ԼՂ վերադարձի գործընթացին, այդ թվում՝ ռուս խաղաղապահների միջոցով և որ դա հիմնարար նշանակություն ունի Բաքվի և Երևանի հաշտեցման համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում