Շոլցը Պուտինին կոչ է արել դուրս բերել զորքերն Ուկրաինայից

Շոլցը Պուտինին կոչ է արել դուրս բերել զորքերն Ուկրաինայից

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բրանդենբուրգում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել առաջին քայլն անել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Bild-ը։

«Պուտինը պետք է զորքերը դուրս բերի Ուկրաինայի տարածքից»,-ասել է Շոլցը։

Այս քայլը, նրա խոսքով, կարող է պայմաններ ստեղծել խաղաղ բանակցությունների մեկնարկի համար։ Այնուամենայնիվ, կանցլերը խոստովանել է, որ ներկայումս ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման նախադրյալներ չկան։

«Վլադիմիր Պուտինին չպետք է հաջողվի ուկրաինական տարածքները միացնելու իր փորձերը»,- հավելել է Շոլցը՝ նշելով, որ պատրաստ է բանակցել ՌԴ նախագահի հետ, եթե նա պատրաստ լինի դրան։

Ինչպես հաղորդում է EADaily-ն, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ չեն սպասվում, քանի որ Կիևը պահանջում է դուրս բերել ռուսական զորքերը, ինչին Մոսկվան չի համաձայնի։ Այդ մասին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է Heilbronner Stimme թերթին տված հարցազրույցում։ Ստեղծված պայմաններում Շոլցն անհրաժեշտ է համարում և  մտադիր է շարունակել երկխոսությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Այժմ այս իրավիճակում դուք պետք է նորից ու նորից խոսեք նրա հետ, ինչը ես արել եմ անցյալում և նորից կանեմ ապագայում: Բայց Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները պահանջում են Ռուսաստանի կողմից վճռական քայլ՝ դա նշանակում է զորքերի դուրսբերում: Սա մի բան է, որին նա (Վլադիմիր Պուտինը) ակնհայտորեն դեռ պատրաստ չէ»,- ասել է Շոլցը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում