Որոշվել է Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման վայրը
14/12/2023 14:38
Նմանատիպ
Երասխի մետալուրգիական գործարանը կկառուցվի Արարատի մարզի Արարատ գյուղում։
Կառավարությունը հավանություն է տվել Արարատում պողպատի գործարանի կառուցման ներդրումային ծրագրին ու «Ջի Թի Բի ՍԹԻԼ» ընկերությանը 8,9 հա հողատարածք է նվիրաբերել։
«Միաժամանակ հանդիսանալով Հայաստանի համար ռազմավարական արտադրանք՝ սև և գունավոր մետաղների արտադրանքը կարևոր նշանակություն ունի երկրի պաշտպանունակության և պետական անվտանգության բարձրացման համար։ Այս տեսանկյունից (հաշվի առնելով միջազգային ասպարեզում ձևավորված տնտեսական ոչ բարենպաստ պայմանները) կարևորվում է Հայաստանի մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկություններին հումքով ապահովելու հարցը, ինչն անհրաժեշտ է սև և գունավոր մետաղներից պատրաստի արտադրանք ստանալու համար»,– նշված է որոշման հիմնավորումների մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում