Իրանը վրեժ կլուծի Մերձավոր Արևելքի ահաբեկիչներից

Իրանը վրեժ կլուծի Մերձավոր Արևելքի ահաբեկիչներից

Իրանը վրեժ կլուծի Մերձավոր Արևելքի ահաբեկիչներից Սիստան և Բելուջիստան նահանգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի համար։ Այսօր առավոտյան սգո արարողության ժամանակ այս հայտարարությունն է արել Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին։

«Ջեյշ օլ-Զոլմ ահաբեկչական խմբավորումը համաշխարհային ահաբեկիչների հրամանով սպանել է մեր սիրելի սպաներին։ Թող իմանան, որ մեր զինվորների ձեռքից չեն ազատվի։ Նրանք հանգիստ չեն ունենալու»,- իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է Վահիդին։

Դեկտեմբերի 15-ին Իրանի հարավ-արևելքում գտնվող Ռասկ շրջանում (Սիստան և Բելուջիստան նահանգ) ահաբեկչություն է իրականացվել, որի հետևանքով զոհվել է ոստիկանության վարչության 12 աշխատակից, ևս 7 մարդ վիրավորվել է:

Սիստան և Բելուջիստան նահանգը, որը գտնվում է Իրանի հարավ-արևելքում և սահմանակցում է Աֆղանստանին ու Պակիստանին, թմրանյութերի շրջանառության և ահաբեկչության դեմ պայքարող սահմանապահների մահվան պատճառով հաճախ է հայտնվում լրատվամիջոցների գլխագրերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում