Պենտագոնի ղեկավարը կուղևորվի Մերձավոր Արևելք

Նմանատիպ
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն առաջիկա հանգստյան օրերին ուղեւորվում է Մերձավոր Արևելք` կանգ առնելով Իսրայելում, Բահրեյնում և Քաթարում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել Է Պենտագոնի ներկայացուցիչը:
Իսրայելում Օսթինը մտադիր է ընդգծել «Իսրայելի ինքնապաշտպանությանն ուղղված ԱՄՆ-ի անսասան հանձնառությունը, որ համապատասխանելու է միջազգային մարդասիրական իրավունքին», ինչպես նաև քննարկել այն քայլերը, որոնք ձեռնարկվում են Իսրայելի կողմից՝ Գազայում քաղաքացիական բնակչությանը հասցված վնասը նվազեցնելու համար։
Պաշտոնյայի խոսքով՝ Օսթինը Իսրայելի ռազմական ղեկավարության հետ կքննարկի նաև ցամաքային գործողությունների և օդային հարվածների դադարեցումից հետո հաջորդ քայլերը, քանի որ գործողությունների հաջորդ փուլին անցնելու որոշումը կկայացնի Իսրայելը, սակայն նախարարը շահագրգռված է իմանալ ծրագրերը:
Բահրեյնում Օսթինը կայցելի ԱՄՆ ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարություն:
Նրա բանակցությունների մի մասը վերաբերելու է ԱՄՆ-ի ջանքերին ՝ բազմակողմ կոալիցիաներ ստեղծելու համար՝ հութիների ագրեսիային արձագանքելու ուղղությամբ, որը սպառնում է նավագնացությանը և համաշխարհային տնտեսությանը:
Նշվում է, որ Քաթար այցելելիս Օսթինը շնորհակալություն կհայտնի երկրի ղեկավարությանը Գազայում ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին ազատելու միջնորդական ջանքերի համար, ինչպես նաև կայցելի Էլ Ուդեյդ ավիաբազա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում