Չինացի պաշտոնյաներին արգելել են օգտագործել Apple-ի արտադրանքը

Չինացի պաշտոնյաներին արգելել են օգտագործել Apple-ի արտադրանքը

Չինաստանի առնվազն 8 Նահանգներում պետական հիմնարկների աշխատակիցներին արգելել են օգտվել Apple-ի տեխնիկայից: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Գործակալության տեղեկություններով՝ պետական ծառայողները տեղական արտադրության սարքերին անցնելու ցուցումներ սկսել են ստանալ մեկ-երկու ամիս առաջ։ Apple-ից հրաժարվել կոչ են արել Չժեցզյանի, Գուանդունի, Ցզյանսուի, Անհոյի, Շանսիի, Շանդունի, Լյաոնինգի եւ Հեբեյի աշխատակիցներին։ Միևնույն ժամանակ, Հեբեյում է գտնվում iPhone-ի արտադրության աշխարհի խոշորագույն գործարանը ։

Պետական փոքր ընկերություններն ու գործակալությունները «ցածր մակարդակի» քաղաքներում աշխատակիցներին բանավոր հրահանգում են հրաժարվել Apple-ի արտադրանքից, նշում Է Bloomberg-ը:

Այժմ Չինաստանում պետական ծառայության մեջ է գտնվում մոտ 80 մլն մարդ։ Bloomberg-ը հայտնել է, որ չինական պետծառայողների հրաժարումը Apple-ի տեխնիկայից կարող է «արագ և ուղիղ հարված» հասցնել ընկերությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում