ՄԱԿ–ի ԳՎ–ն ընդունել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի բնաձևը

ՄԱԿ–ի ԳՎ–ն ընդունել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի բնաձևը

ՄԱԿ–ի ԳՎ–ն ընդունել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի մասին Ռուսաստանի առաջարկած բանաձևը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Փաստաթուղթը կոչ է անում պետություններին վերացնել ռասայական խտրականության բոլոր ձևերը բոլոր համապատասխան միջոցներով, այդ թվում` օրենսդրական։

Բանաձևին կողմ է քվեարկել 118 երկիր, դեմ` 49, ձեռնպահ` 14։

Ռուսաստանը, Չինաստանը, Իսրայելը փաստաթղթին կողմ քվեարկած երկրների թվում էին։

Դեմ են հանդես եկել ԱՄՆ–ն, Բրիտանիան, Գերմանիան, Ճապոնիան, Ուկրաինան, Կանադան, Վրաստանը, Լեհաստանը, Շվեդիան և մի շարք այլ երկրներ։

Նացիզմի հերոսացման դեմ պայքարի մասին բանաձևի նախագիծը նախապատրաստել էր Ռուսաստանը, որոշ երկրներ համահեղինակ են եղել, այդ թվում` Բելառուսն ու Սիրիան։ ՌԴ–ն ամեն տարի նման փաստաթուղթ է ներկայացնում ՄԱԿ–ի ԳՎ–ի քվեարկությանը։

Փաստաթղթում մասնավորապես դրույթ կա նացիզմի հերոսացման և քարոզի հետ կապված միջադեպերի վճռական դատապարտման, պատմական ճշմարտությունը պահպանելուն ուղղված ջանքերը ողջունելու, խորհուրդ միջոցներ ձեռնարկելու մասին` կանխելու համար մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը, պատմության ու Համաշխարհային երկրորդ պատերազմի արդյունքների վերանայումը։

Բացի այդ, բանաձևն անվերապահորեն դատապարտում է ցեղասպանության ցանկացած մերժում կամ մերժման փորձ, ինչպես նաև էթնիկ ծագման կամ կրոնական համոզմունքների պատճառով կրոնական անհանդուրժողականության, հետապնդման կամ բռնության, սադրանքի բոլոր դրսևորումները առանձին անձանց կամ համայնքների նկատմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում