Իրանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը նոր միջանցք կստեղծեն

Իրանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը նոր միջանցք կստեղծեն

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը հայտարարել է, որ Թեհրանն Ադրբեջանի հետ համաձայնագիր կստորագրի Արազի միջանցքի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Sepah Pasdaran-ը ։

Այդ կապակցությամբ տեղի կունենա համապատասխան միջոցառում, որին կմասնակցեն նաև Ռուսաստանի ներկայացուցիչները։ Այս մասին լրագրողներին հետ զրույցում ասել է նա։

Իրանցի նախարարը նշել է, որ կապալառու ընկերության նշանակմամբ սկսվել է Արազի միջանցքի ստեղծման գործընթացը: Այս գործընթացը ներառում է Արազ գետի վրայով կամրջի կառուցումը և մայրուղու ընդլայնումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում