ԵՄ-ն ավելի մեծ օգնություն է ցուցաբերել Ուկրաինային, քան ԱՄՆ-ն. Բորել

ԵՄ-ն ավելի մեծ օգնություն է ցուցաբերել Ուկրաինային, քան ԱՄՆ-ն. Բորել

ԵՄ-ն ընդհանուր առմամբ շատ ավելի մեծ օգնություն է ցուցաբերել Ուկրաինային, քան ԱՄՆ-ը, սակայն այժմ հարց է առաջանում՝ արդյոք նման օգնությունը կարող է շարունակվել ապագայում, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով՝ Եվրամիության երկրները երկկողմ պայմանավորվածությունների և խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Ուկրաինային գրեթե 30 մլրդ եվրոյի ռազմական օգնություն են ուղարկել:

«Այս օգնության շնորհիվ Ուկրաինան կարողացավ դիմակայել: ԱՄՆ-ի ռազմական օգնությունն ավելի զգալի էր, քան մերը, սակայն, եթե գումարենք ռազմական, ֆինանսական, տնտեսական, հումանիտար օգնությունը, ապա Եվրոպան շատ ավելի մեծ օգնություն է ցուցաբերել Ուկրաինային, քան ԱՄՆ-ը», – ասել է Բորելը՝ ելույթ ունենալով Sommet Grand Continent ֆորումում:

Միաժամանակ նա հարց է ուղղել՝ այս օգնությունը կշարունակվի՞։

«Կշարունակվի՞ արդյոք ԵՄ-ի միասնությունն այս հարցում, կշարունակվի՞ արդյոք ԱՄՆ-ի օգնությունը նոր նախագահի օրոք և նույնիսկ մինչև նրա ընտրությունները… այս հարցերին պետք է պատասխանել․.. Մենք Եվրոպայում պետք է պատասխանենք, և, իմ կարծիքով, պետք է կանգնենք Ուկրաինայի կողքին, պետք է ավելին և արագ անել, քանի որ Ռուսաստանը ԵՄ-ի համար ռազմավարական սպառնալիք է ներկայացնում», – վստահեցրել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում