Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի ճգնաժամերը վկայում են Արևմուտքի հետ ջրբաժանի մասին

Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի ճգնաժամերը վկայում են Արևմուտքի հետ ջրբաժանի մասին

«Ուկրաինայի ճգնաժամը և Մերձավոր Արևելքում իրավիճակը, որոնք ջրբաժան են առաջացրել արևմտյան փոքրամասնություն կազմող երկրների և մնացած աշխարհի միջև, վկայում են այն մասին, որ աշխարհը գտնվում է ճակատագրական բաժանման եզրին։ Ըստ էության, լուծվում է այն հարցը, թե կհաջողվի արդյոք ձևավորել արդար և ժողովրդավարական աշխարհակարգ, որը կհենվի ՄԱԿ-ի որոշիչ դերի, թե՞ ԱՄՆ-ն և նախկին գաղութատիրական մետրոպոլիաների խումբը հետագայում ևս միջազգային հանրությանը կպարտադրեն իրենց կանոնները, իրենց եսասիրական օրակարգը», – նշել Է Լավրովը։

Ռուսական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ պատմության ընթացքը հետ շրջել հնարավոր չէ:

«Ի հայտ են եկել համաշխարհային նշանակության որոշումներ կայացնող նոր կենտրոններ, որոնց թվում ավելի ու ավելի կարևոր դեր են խաղում Արաբական երկրները։ Որքան շուտ մեր արևմտյան բոլոր գործընկերները գիտակցեն այս ճշմարտությունը, այնքան լավ իրենց համար։ Այսօր, երբ աշխարհը շարունակում է «փոթորկվել», ինչպես ասացի, կարևոր է վերադառնալ ակունքներին: Առաջին հերթին ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին, որոնք սահմանում են միջպետական հաղորդակցության նորմերը, ներառյալ պետությունների ինքնիշխան հավասարությունը և նրանց ներքին գործերին չմիջամտելը։ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները պետք է հարգել և պահպանել ոչ թե ընտրողաբար, այլ դրանց բնական, անքակտելի փոխկապակցվածության և ամբողջականության մեջ», – ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում