Շվեդիան շուտով կմիանա ՆԱՏՕ-ին․ Բլինկեն
21/12/2023 12:00
Նմանատիպ
Շվեդիան շուտով կմիանա ՆԱՏՕ-ին, ինչը կնպաստի դաշինքի «ներուժի ամրապնդմանը»։ Այս մասին Պետդեպում տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Այս տարի ՆԱՏՕ-ին է միացել 31-րդ անդամը՝ Ֆինլանդիան, իսկ շուտով կմիանա Շվեդիան, ինչը կամրապնդի պաշտպանական դաշինքի հնարավորությունները և կմեծացնի ներուժը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Միևնույն ժամանակ նա կարծիք է հայտնել, որ «Ռուսաստանը թուլացել է ռազմական, տնտեսական և դիվանագիտական առումով»։ Ըստ Բլինկենի՝ Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել դրդել աշխարհի երկրներին աջակցել Ուկրաինային և ճնշում գործադրել Ռուսաստանի Դաշնության վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում