Իսրայելը նոր առաջարկ է ներկայացրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը
Նմանատիպ
Իսրայելը նոր առաջարկ է ներկայացրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը՝ ռազմական գործողությունների մեկշաբաթյա դադար Գազայի հատվածում շուրջ 35 պատանդների ազատ արձակման դիմաց։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային:
«Իսրայելը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն առաջարկել է ռազմական գործողությունների մեկշաբաթյա դադար, ինչի դիմաց նրանք կպարտավորվեն ազատ արձակել շուրջ 35 պատանդների, որոնց թվում կան կանայք, տարեցներ և թույլ առողջություն ունեցող տղամարդիկ», – հեռուստաալիքը մեջբերել Է ամերիկացի պաշտոնյայի խոսքը:
ԱՄՆ պաշտոնյան չի պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարն արձագանքել է Իսրայելի նոր առաջարկին:
Հինգշաբթի օրը պաղեստինյան խմբավորումները համատեղ հայտարարության մեջ նշել են, որ Գազայի հատվածում պահվող գերիների ազատ արձակման շուրջ բանակցություններ չեն վարի մինչև կրակի լիակատար դադարեցումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում