Էրդողանը հունվարի 1-ից կսկսի հանրահավաքներ անցկացնել
22/12/2023 13:30
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 1-ից կսկսի հանրահավաքներ անցկացնել երկրի խոշոր քաղաքներում և գավառներում` 2024 թվականի մարտին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին նախապատրաստվելու արշավի շրջանակում։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
«Արշավի շրջանակում նախապատրաստվել են Էրդողանի հանրահավաքների ծրագրերը։ Հունվարի 1-ից նա հանդիպումներ կունենա քաղաքացիների հետ։ Ընտրություններից առաջ Էրդողանն ընդհանուր առմամբ 50 գավառ կայցելի, այդ թվում` 30 խոշոր քաղաք»,- հայտնում են ԶԼՄ-ները։
Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները երկրի բարձրագույն ընտրական խորհուրդը նշանակել է 2024 թվականի մարտի 31-ին։ Հունվարին ընտրական մարմինը կհրապարակի ընտրությունների օրացույցը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում