ԱՄՆ-ն բանկերը կանջատի իր ֆինանսական համակարգից, եթե դրանք խախտեն հակառուսական պատժամիջոցները
22/12/2023 17:00
Նմանատիպ
ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում բանկերը կանջատի իր ֆինանսական համակարգից, եթե դրանք խախտեն հակառուսական պատժամիջոցները, ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին:
«Աշխարհի գրեթե յուրաքանչյուր բանկի ընտրության հնարավորություն է տրված՝ շարունակել ապրանքներ վաճառել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի՞ն, թե՞ կապված լինել ԱՄՆ ֆինանսական համակարգի հետ՝ հաշվի առնելով, որ մեր տնտեսությունը շատ ավելի մեծ է, և մեր արժույթը միակն է, որ օգտագործվում է ամբողջ աշխարհում»,- ասել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է օգտագործել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր գործադիր հրամանը՝ ֆինանսական հատվածի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու համար՝ որպես Մոսկվայի նկատմամբ սահմանափակումների մաս։
Հետևեք մեզ նաև Telegram-ում