ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է, որ Ռուսաստանը կանգ չի առնելու

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է, որ Ռուսաստանը կանգ չի առնելու

Ռուսաստանը, հակառակ գործադրվող ջանքերի, Ուկրաինայի դեմ պատերազմում այլևս չի կարող հասնել իր նպատակներին։ Այս մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Ռուսական ներխուժման նպատակն էր թույլ չտալ Ուկրաինայի առաջխաղացումը դեպի ՆԱՏՕ և Եվրամիություն, սակայն գրեթե երկու տարվա պատերազմից հետո Ուկրաինան ավելի մոտ է ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին, քան երբևէ», – նշել Է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը գերմանական DPA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Ստոլտենբերգը միաժամանակ լիակատար վստահություն է հայտնել, որ Ուկրաինան մի օր կհասնի իր նպատակին և կդառնա ՆԱՏՕ-ի անդամ:

Միևնույն ժամանակ նա խոսել է զինված հակամարտության շուտափույթ ավարտի ակնկալիքներից՝ նշելով, որ ոչ մի նշան չկա, որ մարտի 17-ին նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո, Պուտինը կփոխի իր քաղաքական կուրսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում