Բայդենը հրամանագիր կստորագրի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացման մասին

Բայդենը հրամանագիր կստորագրի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացման մասին

Հակառուսական պատժամիջոցների խստացմանն ուղղված հրամանագիրը, որը կստորագրվի այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից, կվերաբերի Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս որոշակի փոփոխությունների ենթարկված ռուսական արտադրանքին՝ ադամանդներին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչն այս հրամանագրին նվիրված հատուկ ճեպազրույցում։

«Հրամանագիրը նաև հնարավորություն կտա համապատասխան գերատեսչություններին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ արգելքներ մտցնելու այն ապրանքների վրա, որոնք արտադրվել են Ռուսաստանում, բայց զգալիորեն փոփոխվել են Ռուսաստանից դուրս։ Դա վերաբերում է ադամանդի [արգելքներին]»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ ԵՄ-ն մտադիր է նաև սահմանափակումներ մտցնել ռուսական ադամանդների դեմ։

Ինչպես պարզաբանել է ամերիկյան գործադիր իշխանության ներկայացուցիչը, հրամանագիրը «երաշխավորում է, որ եթե Ռուսաստանը վերամշակման համար ադամանդներ ուղարկի այլ երկիր, դրանք չեն կարողանա հասնել Միացյալ Նահանգներ»։ Ճեպազրույցում տեղեկացվել է, որ հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրումից անմիջապես հետո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում