Իրանի և Ադրբեջանի սահմանին նոր անցակետ կբացվի
22/12/2023 19:15

Նմանատիպ
Առաջիկայում Իրանի և Ադրբեջանի սահմանի Աստարա հատվածում նոր տարանցիկ անցակետ կբացվի:
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ադրբեջանա-իրանական պետական հանձնաժողովի համանախագահներ՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշի միջև։ Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանում Իրանի դեսպանատունը։ Փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Կողմերը պայմանավորվել են մոտ ապագայում բացել երկու երկրների միջև նոր տարանցիկ անցակետ՝ սահմանի Աստարայի հատվածում՝ ադրբեջանա-իրանական պետական հանձնաժողովի համանախագահների մասնակցությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում