Թուրքիայի ընդդիմության առաջնորդը Էրդողանին 1700 դոլար տուգանք կվճարի

Թուրքիայի ընդդիմության առաջնորդը Էրդողանին 1700 դոլար տուգանք կվճարի

Թուրքիայի խոշորագույն ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ավելի քան 1700 դոլար կվճարի որպես բարոյական փոխհատուցում պետության ղեկավարի «անձնական իրավունքների խախտման» համար: Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի նախագահի փաստաբան Հուսեյն Այդընը։

«Պարոն նախագահի անձնական իրավունքների խախտման պատճառով բարոյական փոխհատուցման գործը, որը մենք հարուցել ենք Օզգյուր Օզելի դեմ, ավարտվել է Անկարայի տարածաշրջանային դատարանի 25-րդ քաղաքացիական պալատի կողմից», – գրել է նա X սոցիալական ցանցում:

Թուրքիայի նախագահի դատավարությունները նրա քաղաքական ընդդիմախոսների հետ պարբերաբար են տեղի ունենում։ Երեկ Թուրքիայի առաջնորդը Գազայի որբերին է նվիրաբերել ավելի քան 2230 դոլար, որը նրան է շնորհվել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախկին առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ հայցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում