Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում ավելի քան 700 զինյալի ձերբակալության մասին

Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում ավելի քան 700 զինյալի ձերբակալության մասին

Իսրայելի զինվորականները նախորդ շաբաթվա ընթացքում ձերբակալել են ավելի քան 200 պաղեստինցիների, որոնք կասկածվում են Գազայի հատվածում ահաբեկչությանը ներգրավվածության մեջ:

Ռազմական օպերացիայի ամբողջ ընթացքում պաղեստինյան անկլավում ձերբակալվել և Իսրայել հարցաքննության է ուղարկվել  ավելի քան 700 մարդ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին  հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։

«Մեկ շաբաթվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը և Ընդհանուր անվտանգության ծառայությունը հարյուրավոր ենթադրյալ ահաբեկիչների են ձերբակալել Գազայի հատվածում, իսկ «ՀԱՄԱՍ»-ի և «Իսլամական ջիհադ»-ի ավելի քան 200 զինյալներ բերվել են Իսրայել՝ լրացուցիչ հարցաքննության համար», – նշվում է հաղորդագրության մեջ և ընդգծվում, որ կան ձերբակալվածներ, որոնք ինքնակամ են հանձնվել իսրայելական ուժերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում