Մարդիկ պետք է այլ մեխանիզմ գտնեն մոլորակի վրա խաղաղության հաստատման համար. Ռայիսի
Նմանատիպ
Աշխարհում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անարդյունավետ է, մարդիկ պետք է այլ մեխանիզմ գտնեն մոլորակի վրա խաղաղության և անվտանգության հաստատման համար։
Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Իրանի մայրաքաղաքում կայացած Պաղեստինի վերաբերյալ Թեհրանի միջազգային համաժողովում իր ելույթի ժամանակ։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ կոչվող վայրը, որը պատասխանատու է աշխարհում խաղաղության և անվտանգության հաստատման համար, վերջին իրադարձություններում իրեն պաշտոնապես հայտարարել է անզոր, անօգնական և անարդյունավետ և ապացուցել է աշխարհի բոլոր մարդկանց, որ չպետք է ապավինել այդ կազմակերպությանը, բայց մենք պետք է փնտրենք այլ մեխանիզմ՝ աշխարհում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար»,- ասվում է ուղերձում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում