Իրանը կանխատեսում էր Միջերկրական ծովի շրջափակում Գազայում ԱՄՆ-ի գործողությունների պատճառով

Իրանը կանխատեսում էր Միջերկրական ծովի շրջափակում Գազայում ԱՄՆ-ի գործողությունների պատճառով

ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողությունները կարող են հանգեցնել Միջերկրական ծովի շրջափակմանը, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Նաղդին:

«Քանի որ հանցագործությունները շարունակվում են, Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պետք է սպասեն դիմադրության նոր ուժերի ի հայտ գալուն և այլ ճանապարհների ու ուղիների փակմանը: Երեկ Պարսից ծոցը և Հորմուզի նեղուցը նրանց համար մղձավանջ դարձան, իսկ այսօր Բաբ Էլ-Մանդեբի նեղուցը և Կարմիր ծովը թակարդում են նրանց, և այս հանցագործությունների շարունակմամբ նրանք շուտով պետք է սպասեն Միջերկրական ծովի փակմանը: Ծովը, Ջիբրալթարի նեղուցը և այլ ջրային ուղիները պետք է սպասեն փոթորկի»,- ասել է գեներալը։

Նշենք, որ այս շաբաթ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել էր «Բարգավաճման պահապան» գործողության մեկնարկի մասին՝ Կարմիր ծովը պաշտպանելու համար Եմենի հութի ապստամբների կողմից առևտրային նավերի վրա հարձակումների ֆոնին: Ինչպես պարզաբանել է Պենտագոնը, գործողությանը միացել է ավելի քան 20 երկիր։

Նախօրեին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհուրդը հերթական անգամ հայտարարել էր, որ Իրանը մասնակցում է Կարմիր ծովում հութիների հարձակումների ծրագրմանը։ Թեհրանն արդեն հերքել է այդ մեղադրանքները՝ ընդգծելով, որ Մերձավոր Արևելքի «դիմադրության խմբավորումները», այդ թվում՝ հութիները, որևէ հրահանգ չեն ստանում Իրանից և չեն ենթարկվում դրան, այլ գործում են ինքնուրույն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում