Կարմիր ծովում Ռուսաստանն ու Չինաստանն առաջ են անցել ԱՄՆ-ին
Նմանատիպ
Կարմիր ծովի ճգնաժամը ծնել է հաղթողներ և պարտվողներ. Միացյալ Նահանգները պարտվել է, Չինաստանը և Ռուսաստանը կրկին հաղթողներ են դարձել: Այս մասին գրում է Zero Hedge պարբերականը։
«ԱՄՆ-ը մեծ շուքով հայտարարել է «Բարգավաճման պաշտպան» կոչվող նավարկության ազատության ծրագրի մասին, բայց այն անմիջապես բախվել է խնդրի՝ բոլորը ցանկանում են ռազմական պաշտպանություն ստանալ, բայց ոչ ոք պատրաստ չէ այն տրամադրել»։ Ինչպես փոխանցում է պարբերականը, այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է քաղաքագետ Մալեկ Դուդակովը:
«Կանադան հայտարարել է, որ նավեր չունի Կարմիր ծով ուղարկելու համար, Իսկ Ավստրալիան խոստովանել է, որ իր ունեցած 7 ֆրեգատներն ու 3 ականակիրները պարզապես չեն կարողանա դիմակայել հութիների դրոններին, իսկ ցանկացած նավի կորուստը ուժեղ հարված կլինի ավստրալական փոքրաթիվ նավատորմի համար ։
Ամերիկացիներն առաջարկել են պաշտպանել միայն այն նավերը, որոնք երթևեկում են ԱՄՆ դրոշի ներքո, բայց ծովային փոխադրողները պահանջում են պաշտպանել ցանկացած արևմտյան նավ:
Ակնհայտ հաղթողներն են Ռուսաստանն ու Չինաստանը, որոնց տանկերային նավատորմը հութիները խոստացել են ձեռք չտալ։
Բացի այդ, Չինաստանն Օմանում ռազմաբազա է կառուցում և կփորձի օգտվել Մերձավոր Արևելքի անկայունությունից, որպեսզի առաջարկի անվտանգության ապահովման իր ծառայությունները՝ շրջանցելով ԱՄՆ-ին։ Առայժմ տրանսպորտային կոլապսը հանգեցրել է նրան, որ տանկերները ստիպված են ընթանալ 18-րդ դարի երթուղով՝ պտտվելով Աֆրիկայի շուրջը։ Փոխադրման արժեքն արդեն բարձրացել է 40 տոկոսով՝ Արևմուտքին սպառնալով գնաճային ճգնաժամով և ապրանքների դեֆիցիտով Սուրբ Ծննդյան նախօրեին»,- նշել է Դուդակովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում