Պատժամիջոցների մասին Բայդենի հրամանագիրը ինչպե՞ս կազդի Թուրքիայի տնտեսության վրա
Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանագիրը, որն ընդլայնում է հակառուսական պատժամիջոցների կիրառման իրավական հիմքերը, կարող է ստիպել թուրքական բանկերին ավելի զգույշ լինել Ռուսաստանի հետ գործարար հարաբերություններում և ավելի դժվարացնել դոլարով գործարքների իրականացումը։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։
Ուրբաթ օրը Բայդենը ստորագրել է գործադիր հրաման, որն ընդլայնում է հակառուսական պատժամիջոցների կիրառման իրավական հիմքերը։ Մասնավորապես, դա հնարավորություն է տալիս անջատել ֆինանսական համակարգից բանկերը, որոնք աջակցում են Մոսկվային շրջանցելու իր ռազմարդյունաբերական համալիրի դեմ պատժամիջոցները և արգելափակել ռուսական ծագման ապրանքների, այդ թվում՝ ծովամթերքի, ալկոհոլի և ադամանդների ներմուծումը դրանց առկայության դեպքում։
«Հրամանագիրը կարող է դժվարացնել թուրքական բանկերի համար ԱՄՆ դոլարով գործարքներ իրականացնելը: Սա իր հերթին կարող է բացասական ազդեցություն ունենալ Թուրքիայի արտաքին առևտրի և ներդրումների վրա: Բացի այդ, հրամանագիրը կարող է անորոշություն ստեղծել թուրքական տնտեսության մեջ և իր հերթին կարող է դանդաղեցնել տնտեսական աճը»,-գրում են լրատվամիջոցները։
«Թուրքիայի արձագանքը հրամանագրին կախված կլինի նրանից, թե ինչպես այն կիրականացվի և ինչպես կազդի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վրա»,- ընդգծել են լրատվամիջոցները։
Անկարային ուղղված մեղադրանքները ռուսական ընկերություններին արևմտյան պատժամիջոցները շրջանցելու հարցում օգնելու մեջ անհիմն են, թուրքական կողմի քաղաքականությունը պատժամիջոցների հարցում սկզբունքային է։ Այս մասին ավելի վաղ ասել էին Թուրքիայի նախագահի աշխատակազմից։ Հայտնում է Ռիա Նովստին։
Իսկ ահա Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ եթե Թուրքիան պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ, Ռուսաստանն առաջին հերթին խաղալու են հենց Անկարայի դեմ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում