Ադրբեջանը պատասխանել է Հայաստանին

Ադրբեջանը պատասխանել է Հայաստանին

Ադրբեջանը Հայաստանին պատասխան է ուղարկել խաղաղության պայմանագրին վերաբերող վերջին առաջարկներին: Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:

«Առաջարկությունների փաթեթը, որի վրա մենք ավելի վաղ աշխատել ենք մեկ ամսվա ընթացքում, փոխանցվել է Հայաստանին», – հայտարարել է Բայրամովը AzTV պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նախարարը հավելել է, որ Հայաստանի հետ բանակցությունները շարունակվում են։ Նա նշել է, որ ակնկալում է կողմերի հանդիպումները 2024 թվականին։

Բայրամովն ընդգծել է, որ վերջին շրջանում Բաքվում դրական ազդակներ են ստանում Երևանից, բայց Հայաստանից իրական գործողություններ են ակնկալում խաղաղ գործընթացի վերաբերյալ:

«Մենք պետք է հասկանանք, որ խաղաղության պայմանագիրը բոլոր հարցերի 100 տոկոսանոց լուծում չէ։ Խաղաղության պայմանագիրը հետագա քննարկումների հիմքն է։ Դրանք առնվազն պայմաններ են Ադրբեջանի և Հայաստանի միջև նորմալ դրացիական հարաբերություններ ձևավորելու համար», – հավելել Է նախարարը։

Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահը հնարավոր էր համարել այն տարբերակի քննարկումը, որի դեպքում Ադրբեջանի հետ սահմանների որոշման հարցը դիտարկվում է առանձին ՝ կողմերի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո: Մինչ այդ հայկական կողմը հայտարարում էր մինչև տարեվերջ փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին, սակայն ավելի ուշ ժամկետները փոխվեցին մինչև 2024 թվականի հունվար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում