Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մոսկվային
Նմանատիպ
Իրանը ՌԴ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին խնդրել է Մոսկվային փոխանցել Թեհրանի դիրքորոշումը Արաբական Միացյալ Էմիրությունների հետ վիճելի կղզիների վերաբերյալ, հանդիպումն անցել է «բարեկամական մթնոլորտում»։ Այս մասին РБК-ին հայտնել են РД դիվանագիտական ներկայացուցչությունում։
Նախօրեին Իրանի ԱԳՆ-ն կանչել էր Ռուսաստանի դեսպանությանը կից գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ Պարսից ծոցի վիճելի կղզիների վերաբերյալ ՌԴ ներկայացուցչի հայտարարության պատճառով։ Դիվանագետին բողոքի նոտա է հանձնվել ռուս-արաբական համագործակցության 6-րդ ֆորումի մասնակիցների համատեղ կոմյունիկեի կապակցությամբ, որում Մոսկվան միացել է «կղզիների շուրջ ԱՄԷ-ի և Իրանի միջև հակամարտությունը խաղաղ լուծում գտնելու կոչերին»:
Խոսքը երեք կղզու՝ Մեծ և Փոքր Թոմբի ու Աբու Մուսայի հիմնախնդրի մասին է։ Այս կղզիները գտնվում են Պարսից ծոցի ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում։ Դրանց պատկանելությունը վիճարկում են ԱՄԷ-ի և Իրանի իշխանությունները: Երկրները վիճում են այդ տարածքների սեփականության շուրջ 1971 թվականից, երբ Լոնդոնը դրանք փոխանցել է Թեհրանին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում