Ուկրաինան Ֆրանսիայի հետ հրետանային կոալիցիա կստեղծի
25/12/2023 17:15
Նմանատիպ
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ 2024 թվականին Ֆրանսիայում կսկսի գործել հրետանային կոալիցիա, որը զինամթերք և հրետանի կմատակարարի Կիևին։ Այս մասին, ինչպես գրում է gazeta.ru-ն, ասվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Նշվում է, որ ներկայումս կոալիցիայում միայն Ֆրանսիան է, սակայն ապագայում դրան կկարողանան միանալ Ուկրաինայի մյուս դաշնակից երկրները։
Ուկրաինան նախատեսում է Ֆրանսիայից ստանալ «Կեսար» ինքնագնաց հրետանային միավորներ և զինամթերք, ինչպես նաև դրանք համալրել արհեստական բանականության հսկողությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում