Միլի մեջլիսը հայտարարություն է ընդունել «արևմտյան ադրբեջանցիների»՝ իրենց «պատմական հայրենիք» վերադառնալու վերաբերյալ

Նմանատիպ
Ադրբեջանի Միլի մեջլիսը հայտարարություն է ընդունել «արևմտյան ադրբեջանցիների»՝ իրենց «պատմական հայրենիք» վերադառնալու վերաբերյալ: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ վստահության ամրապնդման միջոցներից է «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի ապահովումը իրենց «պատմական հողեր»։
Հայտարարության մեջ նշվում է, որ «ադրբեջանցիները դարեր շարունակ ապրել են ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում» և որ այնտեղ ապրող «բնակչության մեծամասնությունը ադրբեջանցիներ էին»։
«Համայնքի ներկայացուցիչները կարծում են, որ ներկայիս Հայաստանի տարածքում «արևմտյան ադրբեջանցիների»՝ «իրենց նախնիների հայրենիք» վերադառնալու իրավունքի ճանաչումն Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ձևավորման կարևորագույն գործիքներից է։ Սա կարևոր քայլ կլինի երկու պետությունների միջև իրական խաղաղության հասնելու և տարածաշրջանում համակեցության միջավայր ստեղծելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում