Թուրքիան և ԱՄՆ-ն շարժիչներ կարտադրեն F-16 կործանիչների համար
Նմանատիպ
Թուրքիան նախատեսում է ԱՄՆ-ի հետ համատեղ շարժիչներ արտադրել F-16 կործանիչների համար, որպեսզի դրանք օգտագործի իր ինքնաթիռներում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արևմտյան ԶԼՄ-ներին:
Ըստ հրապարակման` Թուրքիան ցանկանում է շարժիչների մատակարարումներ ապահովել թուրքական հինգերորդ սերնդի TAI KAAN մարտական ինքնաթիռի շահագործման սկզբնական փուլի համար:
«Թուրքիան ԱՄՆ-ից թույլտվություն է խնդրել F-16 ինքնաթիռներում օգտագործվող GE Aerospace շարժիչների համատեղ արտադրության համար՝ դրանք սեփական կործանիչների վրա կիրառելու նպատակով», – ասվում է հոդվածում:
Անկարան ուզում է F110 շարժիչները KAAN ինքնաթիռներում օգտագործել այնքան ժամանակ, քանի դեռ սեփական արտադրության շարժիչներ չի մշակել:
Նշվում է, որ KAAN ինքնաթիռի առաջին թռիչքը նախատեսված է 2024 թվականի հունվարին։
Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել էր, որ KAAN մարտական ինքնաթիռը բանակի սպառազինության մեջ կմտնի 2032 թվականից ոչ ուշ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում